Ф±.ХЋХ¬ХЎХЅХёХѕ. ХЊФґ-Х¶ ХєХҐХїЦ„ Х§ ХіХ«Х·Хї ХјХЎХ¦ХґХЎХѕХЎЦЂХёЦ‚Х©ХµХёЦ‚Х¶ Хґ&

Дата:
Ա.Վլասով. ՌԴ-ն պետք է ճիշտ ռազմավարություն մշակի ՀՀ-ում եվրասիական ինտեգրացիոն գաղափարի տարածման համար

Ըստ ռուսական «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովի` ներկայումս հիմնական ինտրիգը, որ առկա է Հայաստանի շուրջ, տեղավորվում է հետևյալ հարցի կոնտեքստում` արդյո՞ք Հայաստանը կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը և պատրաստ է արդյո՞ք Հայաստանը Մաքսային միության շրջանակում ինտեգրացիոն պրոեկտների իրագործմանը.

«Իմ կանխատեսումներով, Հայաստանը պատրաստ չէ գնալ համագործակցության անգամ ոչ լիարժեք տարբերակով, ինչպես դա արեց Ուկրաինան: Պատճառը նրանում է, որ թեև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական բլոկում որոշ նախարարներ փոխվեցին, այդուհանդերձ այս պաշտոնին եկան քաղաքական գործիչներ, որոնք գրեթե նույն հայացքներն ունեն` կողմնակից են և ազատ առևտրի գոտու, և ԵՄ հետ համագործակցությանը»,- Մոսկվայում ընթացող Հարավային Կովկասի զարգացումներին նվիրված քաղաքագիտական քննարկման ժամանակ հայտարարեց Ա.Վլասովը` ավելացնելով, որ թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս ավելի շատ պռոռուսական դիրքերից, սակայն ինքը չի տեսնում իրապես ինտեգրման հեռանկար.

«Կարծում եմ, որ երբ ԵՄ-ն կգլխավորի Լիտվան, մենք ականատես կլինենք Հայաստանի և եվրոպական կառույցների համագործակցությանը մի շարք ոլորտներում` հումանիտար, օրենսդրական դաշտում համագործակցություն և այլն: Եվ պատահական չէ, որ հայ մեր գործընկերների կողմից վերջերս բավականին հաճախ է հնչում այն հարցը, թե ինչու Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրասիական միությանը` ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի հետ, եթե Doing business վարկանիշային աղյուսակում Հայաստանն ավելի բարձր դիրք ունի, քան այն երկրները, որոնք մտնում են Մաքսային միության մեջ»,- նշեց նա ու հավելեց, որ այս ամենը կոտրելու համար ՌԴ-ն պետք է մշակի Հայաստանում եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և ամենակարևորը գաղափարի վերաբերյալ տեղեկատվության տարածման մասին ճիշտ ռազմավարություն:

Նրա համոզմամբ, հարցը պետք է դրվի այսպես` Եվրասիական ինտեգրումը մի շարք հարցերի լուծում է, այդ թվում և Հայաստանից աշխատանքային միգրացիայի, որն այսօր բավականին բարձր ցուցանիշ է հաշվի առնելով հանրապետության փոքր մասշտաբները, և այլն: Այս ամենը, ըստ Վլասովի, կարևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանը դիտարկվում է իբրև ՌԴ դաշնակիցը Հարավային Կովկասում:

Поделиться:

Дата: